fbpx

Զբոսաշրջության համաշխարհային աճը

Երևան

Զբոսաշրջության ոլորտը կարելի է քննարկել տարբեր դիտանկյուններից: Զբոսաշրջության արդյունաբերության ոլորտի ուսումնասիրույթյունների մեծ մասը վերաբերում են դրա տնտեսական կողմին: Զբոսաշրջության արդյունաբերությունն աշխարհի ամենաարդյունավետ ոլորտներից է: ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության UNWTO զեկույցի համաձայն, այս ոլորտի միջազգային բաժինը իրեն է հատկացրել համաշխարհային առևտրի  7 տոկոսը:  Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը և զբաղվածության ոլորտի 1.11 տոկոսը նույնպես վերաբերում են  միրջազգային զբոսաշրջության ոլորտին:

Վերջին տարիների ընթացքում, չնայած աշխարհում առկա հակամարտություններին ու քաղաքական խնդիրներին, զբոսաշրջության ոլորտը աճ է արձանագրել: Ներկա դրությամբ, զբոսաշրջության արդյունաբերությունն աշխարհի ամենաակտիվ ոլորտներից է: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2012թ. ավելի քան մեկ միլիարդ մարդ ճամփորդել է աշխարհի տարբեր կետեր, ինչի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 1300 միլիարդ դոլար: Կազմակերպության կանխատեսումների համաձայն, մինչև 2030թ, 1 միլիարդ 800 միլիոն մարդ կայցելի աշխարհի տարբեր վայրեր: Զբոսաշրջության ծավալի նման աճը հուսադրող է այն երկրների համար, որոնք ունեն տնտեսության այս ճյուղը զարգացնելու ու ակտիվացնելու հնարավորություն:

Համաշխարհային տնտեսական ոլորտի փորձագետները առավել կարևորում են զբոսաշրջության արդյունաբերության տնտեսական կողմը: Սակայն զբոսաշրջությունը որպես բարդ արդյունաբերություն, ունի նաև այլ կարևոր կողմ, որն ավելի կարևոր է, քան դրա տնտեսական կողմի նշանակությունը: Որպես օրինակ, հասարակական ու մշակութային շփումները, զբոսաշրջության արդյունաբերության մյուս կողմերն են, որ աշխարհի տարբեր երկրների մարդկանց հնարավորություն են տալիս ավելի մոտիկից շփվել իրար հետ, ծանոթանալ միմյանց արժեքների հետ:

Շատ փորձագետների կարծիքով, ճամփորդությունը մարդկանց լավագույն  ուսուցիչն է: Ճանապարհորդը որևէ միջավայր մտնելիս ու դուրս գալիս, ունենում է  բազմաթիբվ ձեռքբերումներ ու քաղում դասեր: Այդ դասերը տարբեր ճամփորդությունների ժամանակ կարող են տարբեր լինել: Մարդիկ ունեն տարբեր հնարավորություններ ու կարողություններ, և յուրաքանչյուր մարդ, ճամփորդության ընթացքում ինչ որ բան է  սովորում իր կարողությունների համապատասխան: