fbpx

Խորովածի փառատոն

Խորովածի փառատոն

Ավանդույթ դարձած խորովածի փառատոնը այս տարի կնշվի օգոստոսի 22-ին Ախթալայում։

Ախթալայի խորովածի փառատոն, խորովածի համահայկական ամենամյա փառատոն, որը 2009 թվականից ավանդաբար անց է կացվում Ախթալա քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ 2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում: Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը։

Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։

Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։