fbpx

Ոչխարի խուզման փառատոն

Ոչխարների խուզման փառատոն

Ավանդական դարձած՝ ոչխարների խուզման փառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 6-ին Սյունիքի մարզի, Տաթև համայնքի Խոտ բնակավայրում:

Սյունիքի մարզում կազմակերպվող Ոչխարի խուզման փառատոնի շրջանակներում մասնակից համայնքները ներկայացնում են իրենց ավանդական ուտեստները,  ոչխարի պատկերներով և խորհրդանիշներով ձեռքի աշխատանքները, իսկ համայնքներից 3-ը մրցում են միմյանց հետ ամենաարագ ու որակյալ խուզում իրականացնելու համար:  Փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև վարպետության դասեր՝ ցուցադրելով բուրդ հատելու, թել մանելու, գունավորելու, այնուհետև կարպետ գործելու հմտությունները: Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: