fbpx

ՎԱՐԱԶԱԳՈՄԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ

ՎԱՐԱԶԱԳՈՄԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ

ՎԱՐԱԶԱԳՈՄԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ
IX-XI դարեր
Արցախ, Քաշաթաղի շրջան, գ. Վարազագոմեր

Վարազագոմերի եկեղեցին գտնվում է Քաշաթաղի շրջանի Վարազագոմեր համայնքի տարածքում, Աղավնագետի ձախափնյա մասում: Հուշարձանի առաջին ուսումնասիրությունները կատարվել են նախորդ դարի 60-ականներին` կապված «Դիվան հայ վիմագրության» 5-րդ հատորյակի հրատարուկության հետ, որը նվիրված է Արցախին:
Իր կառուցման տեխնիկայով և ճարտարապետական հորինվածքով եկեղեցին թվագրվում է IX-XI դարերով և իր զուգահեռներն ունի Պատմական Սյունիքի համաժամանակյա հուշարձաններում` Տաթև, Որոտնավանք: Դրա հետ մեկտեղ հուշարձանն առանձնանում է կենտրոնագմբեթ եկեղեցիների շարքում` կառուցված լինելով երկխորան,հյուսիսային և երևելյան հորինվածքով: Այս երևույթը գրեթե բացառիկ է հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ:
Գմբեթատակ անցումներն իրականացված են տրոմպների՝ արևելյան և առագաստների՝ արևմտյան միջոցով, որոնց վրա պատկերված են չորս ավետարանիչները: