fbpx
ԱՆՆԱԽԱԴԵՊ
֏4,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

74876

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

+374 98 838 178

info@patmakanhetq.com

Տուր դեպի Վահագնի ջրվեժ ԵՎ Բայբուրդի ԵԿԵՂԵՑԻ (Վարդավառի տոնին)

Տուրի մանրամասները

Վարդավառ. մաքրագործման, սիրո և միավորման տոն․

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Հայ առաքելական Եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը: Այս տարի Վարդավառի տոնը նշվում է հուլիսի 19-ին։ 

Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, 5-րդ դարի միանավ բազիլիկ Եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է Եկեղեցու ուղղանկյուն ծավալից։ Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը՝ կենտրոնական մասում հավասարաթև խաչաքանդակով։ Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է։

Պատմական Հետք-ը առաջարկում է այս հրաշալի տոնը նշել միասին՝ Վահագնի ջրվեժում, որը գտնվում է Խոսորվի Արգելանոցում։ Հավես քայլարշավ և հետաքրքիր ժամանց։ Քայլարշավի ընթացքում՝ ճանապարհին կտեսնենք նաև Գեղմահովիտ գյուղատեղին, որը միջնադարյան բնակատեղի է Խոսրովի արգելոցի տարածքում։ Ընդգրկված է Բայբուրդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Պատմական ու մատենագիտական տեղեկություններ գյուղատեղիի մասին չեն պահպանվել։ 

 

 

 

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 7։30

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Գնի մեջ նեռարված չէ Խոսրովի Արգելանեցի մուտքավճարը՝ 3000դր

Քայլարշավի երկարությունը 18 կմ (երկկողմանի)

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև