Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.
+374 98 886 886
info@patmakanhetq.com
Շտապեք անցկացնե հիանալի օր Դենդրոպարկում: Օրը կլինի և՛ հետաքրքիր, և՛ առողջարար:
Ստեփանավանի Դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։ Դենդրոպարկը հիմնադրվել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից։ Այգու տարածքը կազմում է շուրջ 35 հեկտար, որի գրեթե կեսը բնական անտառ է, իսկ մյուս կեսը՝ մշակված արգելոց, որն աչքի է ընկնում եզակի ծառատեսակների, թփերի և ծաղիկների բազմազանությամբ: Այգում այսօրվա դրությամբ ցուցադրված են 5000 տեսակի բույսեր, որից 1000-ը ծառեր և թփեր են: Ժամանակի ընթացքում Ստեփանավանի Դենդրոպարկ են բերվել բուսատեսակներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և Պորտուգալիայից, ինչպես նաև Թբիլիսիի, Կիևի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի բուսաբանական այգիներից:
Կայցելենք նաև Թորմակավանք, Ապարանի Սուրբ Խաչ Եկեղեցի և Տառերի Պուրակ։
Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)
Ժամը՝ 9:00