fbpx
ԱՆՆԱԽԱԴԵՊ
֏7,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

54760

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

Աննախադեպ տուր դեպի Տոլորս, Սուրբ Կարապետ Եկեղեցի

Տուրի մանրամասները

Այս անգամ բացահայտում ենք Սյունիք աշխարհի գանձերից մեկը՝ Տոլորսի Ջրամբարը։ Տոլորսի ջրամբարը արհեստական ջրամբար է, որը ստեղծվել է երկու գյուղերի տեղում, գյուղերը տեղափոխվել են, սակայն եկեղեցին մնացել է ջրի տակ։

Ջրամբարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1976 թվականի։ Տոլորսի ջրամբարում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին, այն եզակիներից է որ տարվա մեծ մասը գտնվում է ջրի մեջ։ Այս անգամ գնում ենք  բացահայտելու Սբ․Կարապետ եկեղեցին, իսկ վերադարձին կայցելենք նաև Շաքիի ջրվեժ՝ որը բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է։ Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա:

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 7:00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև