fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏5,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

8095

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

Աննախադեպ

Տուր դեպի Թեժառույքի Վանք, Արտավազավանք, Մարմարիկի ջրամբար

Տուրի մանրամասները

Քայլարշավի սիրահարների համար աննախադեպ տուր դեպի Թեժառույքի Վանք, Արտավազավանք, Մարմարիկի ջրամբար։

Կոտայքի մարզը ևս հարուստ է Պատմամշակութային հուշարձաններով։ Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում Թեժառույքի Վանքն և Արտավազավանքը (VI-VII ԴԴ.)

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող
անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ
Տրդատավանքը:
Թեժառույքի վանքը գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի  անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: 

Արտավազի վանքը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հիմնվել է 7-րդ դարում : Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով։ 

Կտեսնենք նաև Մարմարիկի ջրամբարը։ Ջրամբարն ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը։

Մեկնումի և վերադարձի վայրը՝

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 8:00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Քայլարշավի երկարությունը 9-10 կմ։

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև