fbpx
ԱՆՆԱԽԱԴԵՊ
֏6,000
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

90136

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏՈՒՐ ԴԵՊԻ Սրվեղի Վանք ԵՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Տուրի մանրամասները

Պատմության հոտքերը տանում են դեպի Տավուշի մարզ։ Մեկ օրում փորձելու ենք բացահայտել Տավուշի մարզի անտառներում թաքնված գանձերը։

  • Առաջին կանգառ՝ Սրվեղի վանք, որը միջնադարյան հայկական վանք է Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։։ Այն կառուցվել է 13-րդ դարում:
  • Երկրորդ կանգառ՝  Նոր Վարագավանք, որը հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

  • Մեկնում՝՝ 7։00
  • Վերադարձ՝ 22։00
Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ արշավական ջրակայուն կոշիկ՝ հաստ, դիմացկուն տակացուով
  • Հարմարավետ սպորտային տաք հագուստ (փոխնորդ հագուստ ևս)
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ
  • Արշավական փայտիկներ (ցանկալի է)
  • Լապտեր

Քայլարշավի երկարությունը 6 կմ։

Վերադարձի ժամը ֆիքսված չէ, նշված ժամից հնարավոր է լինի ուշ կամ շուտ վերադարձ։

Գումարի վերադարձ կատարվում է միայն տուրը չեղարկելուց 72 ժամ առաջ (50%)

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև