fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏6,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

54790

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

Աննախադեպ քայլարշավ Շատիվանք եվ Հերմոնի Վանք

Տուրի մանրամասները

Պատմական Հետքը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական վայրերը։

Այս անգամ պատմական հետքերով ուղևորվում ենք Վայոց Ձորի մարզ։

Արշավը կսկսենք Շատին գյուղից, քայլարշավով կգնանք դեպի Շատիվանք։

Շատիվանք, Շատիկ անապատ, Վերին Նորավանք, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր։ Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը՝

Որից հետո կուղևորվենք դեպի Եղեգիս, այտեղից էլ մեր քայլարշավը կշարունակենք դեպի Հերմոնի Վանք

Հերմոնի վանք (Ահերմոնի վանք, Կնեվանք), հայկական ճարտարապետական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։ Եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (Հերմոնի վանքի դպրոց)։ Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է (XVII դար)։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են երբեմնի համալիրի շինությունների հետքեր։

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

  • Մեկնում՝՝ 7:00
  • Վերադարձ՝ 21։00
Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Քայլարշավի երկարությունը 12-13 կմ։

Գումարի վերադարձ կատարվում է միայն տուրը չեղարկելուց 48 ժամ առաջ (50%)

Վերադարձի ժամը ֆիքսված չէ, նշված ժամից հնարավոր է լինի ուշ կամ շուտ վերադարձ։

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև