Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.
+374 98 886 886
info@patmakanhetq.com
Աննախադեպ քայլարշավային տուր դեպի Սեդվու Վանք, Սեդվու ամրոց և Քոբայրի Վանք։
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գտնվում է Կաճակուտ գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Ս. Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:
Սեդվու ամրոցը գտնվում է Աքորի և Կաճաճկուտ համայնքների միջև, նույնանուն գեղատեսիլ ձորում, ճամփեզրի և գետին հարող (Ղուլի բլուր «ղաշ») տարածքում:
Այն ժամանակին ծառայել է որպես դիտակետ-ամրոց՝ հսկելով վերը նշված երկու համայնքների շրջակա տարածքները, ընդգրկելով նաև Սեդվու վանական համալիրի տարածքը: Ամրոցին հարող հատվածներում պահպանվել են կացարաններ, պարսպապատերի և տնտեսական շինությունների մնացորդներ ու տապանաքարեր:
Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։
Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։
Պատմական Հետքը առաջարկեւմ է այս ամենը բացահայտել միասին։
Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)
Ժամը՝ 7։30