fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏8,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

88

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

Աննախադեպ տուր դեպի Սամսոնավանք (Սամսոնի վանք)

Տուրի մանրամասները

Աննախադեպ տուրերի շարքից, ուղևորվելու ենք դեպի չքնաղ Տավուշի մարզ, որտեղ կունենանք աշնանային անկրկնելի քայլարշավ։ 

Այս տուրը նախատեսված է հատուկ քայլարշավներին պատրաստ մարդկանց համար, քանի որ բավականին երկար քայլարշավ ենք ունենալու։ 
Արշավը սկսելու ենք Կիրանց գյուղից և քայլելու ենք մոտ 15 կմ դեպի Սամսոնավանք։

Եկեղեցու հարակից տարածքում շատ են աճում եղինջներ, ցանկալի է լինեք տաբատներով:

Սամսոնավանքը Հայ առաքելական եկեղեցի է որը կառուցվել է 12-րդ դարում:
Վանքը բաղկացած է երկու Եկեցիներից, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակության օժանդակ շինություններից, որոնք գտնվում են ավերված վիճակում։

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

  • Մեկնում՝՝ 4։00
  • Վերադարձ՝ 22։00
Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ արշավական ջրակայուն կոշիկ՝ հաստ, դիմացկուն տակացուով
  • Հարմարավետ սպորտային տաք հագուստ (փոխնորդ հագուստ ևս)
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ
  • Արշավական փայտիկներ (ցանկալի է)
  • Լապտեր

Քայլարշավի երկարությունը 30 կմ։

Վերադարձի ժամը ֆիքսված չէ, նշված ժամից հնարավոր է լինի ուշ կամ շուտ վերադարձ։

Գումարի վերադարձ կատարվում է միայն տուրը չեղարկելուց 48 ժամ առաջ (50%)

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև