Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.
+374 98 886 886
info@patmakanhetq.com
Պատմական հետքերը մեզ տանում են դեպի հրաշալի Լոռի։
Քայլարշավը սկսելու ենք Աքորի գյուղից դեպի Բգավորի եկեղեցի։
Բգավոր եկեղեցի, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, Լալվար լեռան թեքադիր լանջին։ Այն շրջապատված է ժայռերով և ձորակներով։ Բգավորը թվագրվում է 13-րդ դարի կառույց։
Բգավորի Եկեղեցուց հետո կուղևորվենք դեպի Կաճաճկուտ գյուղ, որտեղից էլ կշարունակենք մեր քայլարշավը դեպի Սեդվու Վանք։
Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին և նրան կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։
Սեդվու Վանք թվագրվում է 13-րդ դարի կառույց։
Հանրապետության Հրապարակից (Դիտել քարտեզի վրա)