fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏8,000
30.05.2021
* Խնդրում ենք ընտրել բոլոր պահանջվող դաշտերը ՝ հաջորդ քայլին անցնելու համար.

Շարունակեք ամրագրումը

45470

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

ԱՆՆԱԽԱԴԵՊ Քայլարշավ Օձուն - Հոռոմայր - Քոբայր

Տուրի մանրամասները
Աննախադեպ քայլարշավ Օձունից Հոռոմայր, Հոռոմայրից դեպի Քոբայրավանք 
 
Ուղևորվում ենք դեպի հրաշք Լոռի

Սկզբում կայցելենք Օձունի Սուրբ Աստվածածին Եկեղեցի,

(Օձունի Սուրբ Աստվածածին Եկեղեցի, եկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում է։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։) 

Արշավը կշարունակենք գեղատեսիլ արահետով դեպի չքնաղ Հոռոմայրի Սբ. Նշան  Վանքը  (Ձորամիջի Վանք)  Հայ Առաքելական միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում՝ բնակավայրից 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ։ Օձուն — Այգեհատ ճանապարհից ձախ, Դեբեդի ձախափնյա ձորալանջին։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հոռոմայրից քայլարշավը կշարունակենք դեպի Քոբայր ( Քոբայրավանք )  միջնադարյան հայկական Վանք Հայաստանի Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, տեղադրված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

 

 

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

  • Մեկնում՝՝ 7:30
  • Վերադարձ՝ 21։00
Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Քայլարշավի երկարությունը 10 կմ։

Գումարի վերադարձ կատարվում է միայն տուրը չեղարկելուց 48 ժամ առաջ (50%)

Վերադարձի ժամը ֆիքսված չէ, նշված ժամից հնարավոր է լինի ուշ կամ շուտ վերադարձ։

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև