fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏6,000
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

1503

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

+374 98 838 178

info@patmakanhetq.com

Աննախադեպ տուր դեպի Ջրափիի Եկեղեցի, Կարմիրվանք եվ Հոգեվանք

Տուրի մանրամասները

Աննախադեպ տուր դեպի Ջրափիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի, Հայկաձորի Կարմիրվանք  (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի) և Հոգեվանք (Սբ.Կարապետ եկեղեցի)

Պատմության Հետքերը տանում են այնտեղ, որտեղ ամեն հայի երազանք է։ Այնքա՜ն մոտ,  բայց միևնույն ժամանակ այնքա՜ն հեռու՝ Անիի, հազար ու մի եկեղեցիների քաղաք։ Այս տուրի ընթացքում կայցելենք Հոգեվանք (Սբ.Կարապետ եկեղեցի) որը գտնվում է Ճարտարապետական և պատմական արժեքավոր հուշարձաններով հարուստ Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիսարևմուտք, Մարալիկ տանող ճանապարհի ձախ կողմում: Այնուհետ կայցելենք Ջրափիի Սուրբ Աստվածածին եկեղեցի որը կառուցվել է 1862 թվականին, այն ժամանակվա Վերին Ջրափի գյուղում՝ առանց զանգի ու զանգակատան։ 1900 թվականից հետո է միայն եկեղեցին զանգ ունեցել, կտեսնենք նաև Ջրափիի միջնադարյան քարավանատունը, որից հետո քայլարշավ կունենանք դեպի Հայկաձոր՝ Կարմիրվանք  (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) որը գտնվում է գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին։ Կարմիրվանքը կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ.։ 

Հայկաձորից բացվում է տեսարան դեպի երեզանքների քաղաք՝ Անի։ 

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 8:00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Քայլարշավի երկարությունը 9-10 կմ։

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև