fbpx
ԱԿՏԻՎ ՏՈՒՐ
֏5,000
* Խնդրում ենք ընտրել բոլոր պահանջվող դաշտերը ՝ հաջորդ քայլին անցնելու համար.

Շարունակեք ամրագրումը

228921
Ամեն երեքշաբթի / կիրակի

Քաղաքային Տուր դեպի Գյումրի Եվ Մարմաշեն

Տուրի մանրամասները

Շրջայց Գյումրիում՝ հայտնի փողոցներով
Հովհաննես Շիրազի տուն — թանգարան(400դրամ)
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան (400դրամ)
Սուրբ Նշան եկեղեցի
Յոթ վերք եկեղեցի
Մարմաշենի վանական համալիր
Հեղնար աղբյուր

Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է: 2019-ին համարվել է «ԱՄԵՆԱՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ» քաղաք: Էքսկուրսիայի ընթացքում գեղեցիկ զբոսանք կունենանք Գյումրու հայտնի և գլխավոր փողոցներով, թանգարաններով, ցանկության դեպքում նաև կլինենք Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում՝ ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏԱՆԸ:

Հաջորդ կանգառը կլինի Մարմաշեն վանքում, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի ճանաչված կրոնական և մշակութային կենտրոնը: Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թվականներին:

Վերջին հիշարժան կանգառը կլինի Հեղնար աղբյուրը, որը հայտնի ֆիլմի նկարահանումից 48 տարի անց վերականգնվել է նույն տեղում, որտեղ որ արվել են նկարահանումները, և ունի ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՈՒՐԴ:

Մեկնումի և վերադարձի վայրը՝

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 9:00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Թանգարանների տոմսերը ներառված չեն արժեքի մեջ։

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև