fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏6,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

67

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏՈՒՐ Գոշավանքից դեպի Աղավնավանք

Տուրի մանրամասները

Երկար քայլարշավներ սիրողների համար, կրկին ուղևորվենք Տավուշի մարզ։

Քայլարշավը կսկսվի Գոշավանքից, կքայլենք դեպի Գոշի լիճ, որտեղ կունենքնք կանգառ,  այնուհետ կշարունակենք ճանապարհը  դեպի անկրկնելի Աղավնավանք։

Գոշավանքը  գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի է որը կառուցվել է 12-րդ դարում։ 

Աղավնավանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սուրբ Աստվածածին և Աղնաբաթի Վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի է որը կառուցվել է 12-րդ դարում։ 

 

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

  • Մեկնում՝՝ 6։00
  • Վերադարձ՝ 22։00
Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ արշավական ջրակայուն կոշիկ՝ հաստ, դիմացկուն տակացուով
  • Հարմարավետ սպորտային տաք հագուստ (փոխնորդ հագուստ ևս)
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ
  • Արշավական փայտիկներ (ցանկալի է)
  • Լապտեր

Քայլարշավի երկարությունը 22 կմ։

Վերադարձի ժամը ֆիքսված չէ, նշված ժամից հնարավոր է լինի ուշ կամ շուտ վերադարձ։

Գումարի վերադարձ կատարվում է միայն տուրը չեղարկելուց 48 ժամ առաջ (50%)

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև