fbpx
ԱՆՆԱՊԱԴԵՊ
֏6,500
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

87805

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

+374 98 838 178

info@patmakanhetq.com

Գնդեվանք, Ջերմուկ, Արենի

Տուրի մանրամասները

Վայոց Ձորի մարզը հարուստ է իր պատմամշակույթային և հոգևոր արժեքներով։ 

Առաջարկում ենք միասին բացահայտել Գնդեվանքը։

Գնդեվանքը միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է: Այն գտնվում է Վայոց ձորում, Արփա գետի գեղատեսիլ կիրճում, Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք: Հեքիաթային գեղեցկություն ունեցող այս վայրում Գնդեվանքը շրջակա բնության հետ մի ամբողջականություն է կազմում։

 

Իսկ հետո կշարունակենք ճանապարըհ դեպի Ջերմուկ որը համարվում է Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Դե իսկ բուժիչ հանքային ջրերի շուրջ պտտվող լեգենդներն այլ բան չեն թողնում, քան գնալ այնտեղ և սեփական փորձով համոզվել դրանց ճշմարտության մեջ: Կտեսնենք նաև  Ջերմուկի ջրվեժը որին անվանում են  Ջրահարսի Վարսեր։

Վերադարձին կունենանք կանգառ Արենի գինու գործարանում։

Մեկնումի և վերադարձի վայրը՝

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 8:00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Քայլարշավի երկարությունը 4-5 կմ։

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև