fbpx
ԱԿՏԻՎ ՏՈՒՐ
֏3,500
* Խնդրում ենք ընտրել բոլոր պահանջվող դաշտերը ՝ հաջորդ քայլին անցնելու համար.

Շարունակեք ամրագրումը

111459
Ամեն երկուշաբթի / հինգշաբթի / կիրակի

Տուր դեպի Գառնի, Գեղարդ

Տուրի մանրամասները

Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին:
Ուղևորություն դեպի Գառնի` 1-ին դարի հայկական հեթանոսական տաճար նվիրված հին հայկական արևի աստված Միհրին: Գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա Կոտայքի մարզում, Ազատ գետի հովտում, Գառնի գյուղի կողքը: Գառնին Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի միակ պահպանված հուշարձանն է, որը պատկանում է հեթանոսական և հելլենիստական շրջանին։

Այցելություն Գեղարդ, նաև գործածվում է Այրիվանք անվանումը (քարանձավային վանք) – վանական համալիր, եզակի ճարտարապետական կառույց Կոտայքի մարզում: Ամբողջական անվանումն է Գեղարդավանք: Վանքը հիմնադրվել է IV դարում քարանձավից սկիզբ առնող սրբազան աղբյուրի տեղում, այդ պատճառով ստացել է Այրիվանք անվանումը, որը նշանակում է «Քարանձավային վանք»։

Ճանապարհին կունենանք կանգառ նաև Չարենցի Կամար հուշարձանի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը։

Մեկնումի և վերադարձի վայրը՝

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 10:00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Գնի մեջ նեռարված չէ Գառնիի տաճարի մուտքավճարը 250դ (օտարերկրյա 1200դ)

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև