fbpx
ԵՐԿՕՐՅԱ ՏՈՒՐ
֏25,000
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

56575

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

+374 98 838 178

info@patmakanhetq.com

Երկօրյա տուր դեպի Վահանավանք եվ Մեղրու Վանք

Տուրի մանրամասները

1-ին օր
Ուղևորվում ենք դեպի
Վահանավանք
(նաև՝ Հովհաննավանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին)։

Այնուհետ կայցելենք
Հալիձորի բերդ
(Հալիձորի Սբ. Աստվածածնի կուսանաց անապատ), հայկական ճարտարապետական համալիր ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին)։

Վերադարձ Կապան,
Որտեղ էլ կգիշերենք բարձրակարգ հյուրանոցում (որը իր մեջ նեռարում է գիշերակաց և նախաճաշ)

2-րդ օրը կշարունակենք ճանապարհը դեպի
Մեղրի քաղաք (Հայաստանի Սյունիքի մարզում, Իրանի սահմանին մոտ, Երևանից 373 կմ հարավ՝ նույնանուն գետի ափին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում)
որտեղ էլ կայցելենք
Սուրբ Հովհաննես եկեղեցի
(Մեղրու վանք), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Ընդգրկված է Մեղրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ճանապարհին կանցնենք
Արաքս գետի ափով (Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի,
Արցախի Իրանի և Ադրբեջանի
տարածքը)։ Կայցելենք նաև Շվանիձոր որից հետո կվերադառնանք Երևան։

Մեկնումի և վերադարձի վայրը՝

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 6:30

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ կոշիկ
  • Հարմարավետ հագուստ
  • Ուսապարկ
  • Ջուր (1-1,5լ)
  • Մեկ օրվա սնունդ

Տուրի կայացումը կախված է խմբի քանակից, իսկ խմբի մինիմալ քանակը 15 հոգին է:

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև