Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.
+374 98 886 886
info@patmakanhetq.com
Գնում ենք Դորբանտավանք , Հնեվանք եվ Արևածագի ձոր
Դորբանտավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Սվերդլով գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս արևելք, Սվերդլով — Պրիվոլնոյե ավտոճանապարհից ոչ այնքան հեռու` քիչ թեքություն ունեցող բաց տարածքում։
Այն վերագրվում է VI դարին: Խաչաձև եռախորան եկեղեցի է, որ հորինվածքով մեծապես առանձնանում է նմանատիպ մյուս հուշարձաններից (Պեմզաշեն, Հնեվանք, Թալին և այլն):
Մեր երկրորդ կանգառը կլինի Հնեվանքում, որից հետո կուղևորվենք դեպի Արևածագի ձոր որը գտնվում է Արևածագ գյուղի ու Ձորագյուղի մեջտեղում, որտեղ էլ կանցկացնենք մեր հրաշալի հանգիստը։
Հանրապետության հրապարակից (Դիտել քարտեզի վրա)