fbpx
ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
֏6,000
Տուրն առայժմ հասանելի չէ.

Շարունակեք ամրագրումը

45649

Կան հարցե՞ր

Գրանցվելու և տեղեկությունների համար կարող էք զանգահարել կամ գրել մեզ.

+374 98 886 886

info@patmakanhetq.com

Վերելք Արագած լեռ ( Հարավային գագաթ )

Տուրի մանրամասները
Քանի որ հարցումներ շատ ունենք Արագածի հյուսիսային գագաթը տուրի համար, բայց մասնակիցները հիմնականում բավարար փորձ չեն ունենում բարձրությունը հաղթահարելու, որոշել ենք ՕԳՈՍՏՈՍԻ 9-ին բարձրանալ Արագածի հարավային գագաթը, որից հետո արդեն մասնակիցները փորձ կունենան հյուսիսային գագաթը բարձրանալու համար արդեն իսկ մեր պրոֆեսիոնալ թիմի հետ !
 
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ։
Արագածի հարավային գագաթ քայլարշավը սկսելու ենք Քարի լճից։ Ընդհանուր քայլարշավը 10-12կմ է։
 
Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։

Մեկնումի և վերադարձի վայրը

Երիտասարդական SAS Supermarkets -ի դիմաց (Դիտել քարտեզի վրա)

Մեկնելու ժամանակը

Ժամը՝ 7։00

Գինը ներառում է
  • Տրանսպորտ
  • Բարձրակարգ գիդ-ուղեկցողի ծառայությունը

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմարավետ արշավական ջրակայուն կոշիկ՝ հաստ, դիմացկուն տակացուով
  • Հարմարավետ սպորտային տաք հագուստ (փոխնորդ հագուստ ևս)
  • Գլխարկ (ամառային / ձմեռային)
  • Արևապաշտպան ակնոց
  • Ուսապարկ
  • Ջուր (2-3լ)
  • Մեկ օրվա թեթև սնունդ (ցանկալի է ունենալ նաև որևէ քաղցր սնունդ՝ շոկոլադ, խուրմա, չիր)
  • Դեղատուփ
  • Արշավական փայտիկներ
  • Անձրևանոց (дождевик)
  • Ձեռնոց
  • Արևապաշտպան քսուք
  • Լապտեր

Քայլարշավի երկարությունը 10-12 կմ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ

Պարտադիր է որ մասնակիցները չունենան սիրտ-անոթային, ճնշման և քրոնիկական հիվանդություններ, գտնվեն լիարժեք առողջ վիճակում։

«Պատմական Հետք» տուրիստական ընկերությանը զգուշացնում է , որ լեռնագնացությունը դեպի Արագած լեռ (հյուսւսային գագաթը) ունի բարդություններ և վտանգավոր է։

Բարձրանալ չկարողանալու դեպքում, պարտավորվում եք սպասել այնտեղ, որտեղից չեք կարողացել շարունակել արշավը, մինչև խումբը կբարձրանա գագաթ և կվերադառնա, կմիանաք խմբին և կվերադառնաք Երևան։

Տուրի ընթացքում խստիվ արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ  և հոգեմետ դեղամիջոցներ։

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ըստ ցանկության».

Մեզ հետ ապահով է ամեն տեղ !

Գումարի վերադարձ կատարվում է միայն տուրը չեղարկելուց 24 ժամ առաջ (50%)

Տուրը համարվում է հաստատված մեր կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո:

Վերև