fbpx

Տոլմայի փառատոն

տոլմա

Փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:

Նկատի ունենալով այն, որ տոլմայի փառատոնի անցկացումը համընկնում է «Ոսկե ծիրան» փառատոնի անցկացման հետ, ինչպես նաև կինոփառատոնի հյուրերի ներկայությունը ազգային խոհանոցի փառատոնին, կարելի է հանդիպել այն պնդմանը, որ առաջինն անցկացվում է Երևանի կինոփառատոնի շրջանակներում: 2011 թվականին՝ փառատոնի ժամանակ, Հայաստանի 20 լավագույն խոհարարներ պայքարում էին հնագույն ուտեստի ամենայուրօրինակ տարբերակ ճանաչվելու համար: Ներկայացվեցին տոլմայի բազմաթիվ տարբերակներ, որոնք պատրաստված էին ինչպես հին բաղադրատոմսերով, այնպես էլ նոր: 2012 թվականին փառատոնին մասնակցեց 20 տաղավար՝ յուրաքանչյուրում երեք – չորս մարդ։ Փառատոնի ժյուրիի և այցելուների դատին իրենց տոլման ներկայացրեցին խոհարարներ և մասնավոր անձինք: Վերջում փառատոնի ժյուրին որոշեց, թե ով է պատրաստել լավագույն տոլմա և հաղթողին հանձնեցին կավե գավաթը։

Այս սարի այն տեղի կունենա մայիսի 24-ին  Արմավիրի մարզ՝ Զվարթնոց։