fbpx

Ծառայությունների մատուցման պայմաններ

ԱՄՐԱԳՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈւՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈՒՆ

 «Պատմական Հետք» տուրիստական ընկերության պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս առցանց ամրագրագրում կատարել: Կարող եք ընտրել առկա տուրերը կայքում և առցանց ամրագրվել՝ նախապես լրացնելով ձևաթուղթը:

ԼՐԱՑՈւՑԻՉ ԱՄՐԱԳՐՈւՄ «Պատմական Հետք» ընկերությունը հնարավորություն է տալիս պատվիրել լրացուցիչ տուրեր, որոնք նշված չեն կայքում: Կարող եք նախապես նշել Ձեր ցանկացած ուղղությունը և տուրօպերատորի հետ միասին, ստեղծել անհատական շրջագայություն Հայաստանում և Արցախում։ Լրացուցիչ հարցերի դեպքում՝ Կարող եք հարցում ուղարկել info@patmakanhetq.com էլեկտրոնային հասցեին։

Կարող եք զանգահարեք կայքում նշված կոնտակտային համարներին։

Պատվիրատուի եվ Ընկերության պարտականությունները Պատվիրատու

Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել ընկերության հաշվեհամարին ՀՀ դրամով։

Պատվիրատուն պարտավոր է հետևել ընկերության կողմից նշված անվտանգության կանոններին։

Պատվիրատուն կարող է չեղարկել իր մասնակցությունը տուրի կայանալուց 24 ժամ առաջ, այլապես պարտավոր է վճարել տուգանք՝ տուրի արժեքի 50% չափով։

Ընկերություն․ Ընկերությունը պարտավորվում է պատվիրատուին տրամադրել լիարժեք տեղեկություն իր ծառայությունների վերաբերյալ (տուրի ուղղություն/բարդություն, քայլարշավի երկարություն, վճարման կարգ):

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆՆԵՐ

«Պատմական Հետք» տուրիստական ընկերության կազմակերպած տուրերի/ արշավների/ ուխտագնացություններին մասնակցելու ժամանակ Դուք պարտավորվում եք հետևել ընկերության կողմից նշված հետևյալ կանոններին.

• Տուրերի/ արշավների/ ուխտագնացությունների ժամանակ Ձեր անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ ենք տալիս հետևել զբոսավարի հրահանգներին։

• Խմբից չառանձնանալ։

• Չ՛օգտագործել ալկոհոլ։

• Չ՛բարձրանալ վտանգավոր վայրեր (ժայռեր, քարեր, ծառեր և այլն)

• Չ՛լողալ լողալու համար չնախատեսված վայրերում (գետեր, լճակներ)։

• Յուրաքանչյուր գործողություն քննարկել զբոսավարի հետ։

• Պահպանել տուրերի/ արշավների/ ուխտագնացությունների համար նախապես կազմված ընթացակարգը։

Այս կանոններին համապատասխանելը ճանապարհորդական նախապայման է: Չպահպանելով հետևյալ կանոնները Դուք հրաժարվում եք ընկերության կողմից Ձեր անվտանգության պահպանումից։ Այդ դեպքում «Պատմական Հետք» տուրիստական ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ձեր անվտանգության համար։ Սիրով “Պատմական Հետք”