fbpx

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր ՍաճարՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի,
հայկական Առաքելական Եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։ Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։

 

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Սաճար

Հետաքրքիր փաստեր

Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ Եկեղեցում մի սենյակ կա, որի կենտրոնում կանգնած խոսելով, անմիջապես ուժգին լսում ես քո իսկ արձագանքը: Այս երևույթը միակն է աշխարհում, իսկ սենյակի հետ կապված պատմությունը հետևյալն է. ամեն պատարագից առաջ պատարագիչ քահանան պետք է մեղքերի թողություն խնդրի մեկ այլ քահանայից և լսի այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»:
Ժամանակին եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշեցին կառուցել մի սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն կխնդրեր՝ լսելով իր սեփական ձայնը: