fbpx

Հայաստանի անկախության տոն, սեպտեմբերի 21

սեպտեմբերի 21

Հայաստանի անկախության տոն, Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ: