fbpx

Քարի լիճ

Քարի լիճԿարագյոլ,  լիճ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 8 մ[1]։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։