fbpx

Գաղտնիության քաղաքականություն

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատմական Հետք» տուրիստական ընկերության գաղտնիության քաղաքականությունը սահմանված է սույն պայմաններով:

Մենք ցուցաբերում ենք իրավական և ճշգրիտ մոտեցում անձնական տեղեկատվության օգտագործման հանդեպ:
Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «Պատմական Հետք» տուրիստական ընկերության ծառայություններից օգտվելիս Ձեր տրամադրած ցանկացած տեղեկության  օգտագործման և պաշտպանման կարգը: «Պատմական Հետք» տուրիստական ընկերությունը ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը:

«Պատմական Հետք» տուրիստական ընկերությունից օգտվելիս Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության համաձայն կարգով:
«Պատմական Հետք» տուրիստական ընկերությունը
կարող է երբեմն փոփոխել սույն քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը:

1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ  ՀԱՎԱՔԱԳՐՈւՄ.

«Պատմական Հետք» տուրիստական ընկերությունը կարող է հավաքագրել հետևյալ անձնական տվյալները.

• անուն և ազգանուն։

• կոնտակտային տվյալներ, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեն։

• անձնագիր, նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։

• ընդհանուր տվյալներ, օրինակ՝ նախասիրություններն ու հետաքրքրությունները։

2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ.

• Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:

• Սպասարկման որակի բարձրացման նպատակով։

• Հաճախորդի համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար։

• ՆՎԵՐ ՔԱՐՏ / ԶԵՂՉԻ կտրոն ստանալու դեպքում անձնական տվյալների բաժնում համապատասխան լրացումներ կատարելու նպատակով։

Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների բազայում, որն ավտոմատ կերպով թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:

3. ՀԱՃԱԽՈՐԴԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ.

Հաճախորդի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ.

«Պատմական Հետք» տուրիստական ընկերությունը
չի տրամադրում Հաճախորդի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Հաճախորդների նախնական համաձայնության: