fbpx

Զորավոր Եկեղեցի կամ Սուրբ Թեոդորոս Եկեղեցի

Զորավոր Եկեղեցի կամ Սուրբ Թեոդորոս Եկեղեցի

ԱնվանումԶորավոր Եկեղեցի կամ Սբ․ Թեոդորոս
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ05․03․2022

Զորավոր եկեղեցի կամ Սբ. Թեոդորոս կամ Ղարղավանք, կիսավեր հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Զորավան գյուղից 1,5 կմ ամ՝ գյուղատեղիում։

Եկեղեցու «Զորավար» անունը կապված է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանի անվան հետ։ Որոշ մատենագրական աղբյուրներում այն անվանված է Սուրբ Թեոդորոսի վանք։

Գ. Հովսեփյանը, վկայակոչելով Մատոց կաթողիկոսի կենսագրությունը, գտնում է, որ եկեղեցու անվանումը գալիս է Թեոդորոս Ստրատիլատի անունից, որին այն նվիրված է։

Զորավար եկեղեցու կառուցման ժամանակը համարվում է 7-րդ դարի երկրորդ կեսը։ Այն կառուցել է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանը, երբ Հայաստանի արաբական խալիֆաթին ենթակա մասի կառավարիչն է եղել (661-685 թվականներ)։

Հովհաննես Ե Դրասխանակերտցին վկայում է, որ Զորավարը կառուցվել է Արուճի տաճարի և պալատի կառուցումից հետո։

Արուճի տաճարի կառուցման թվականներն են համարվում 661-666 թվականները։ Ըստ Վարդան վարդապետի, Արուճի տաճարը ջ Եղվարդի եկեղեցին կառուցվել են Անաստաս կաթողիկոսի (661-667 թվականներ) օրոք՝ նույն Գրիգոր Մամիկոնյանի կողմից[։

Քանի որ Արուճի տաճարն ավարտվել է 666 թվականին, իսկ 667 թվականին Անաստաս կաթողիկոսի իշխանության վերջին տարին էր, հետևաբար Զորավար եկեղեցու շինարարության ավարտի ստույգ թիվը 667 թվականն է։