fbpx

Զանգեզուրի լեռներ

Զանգեզուրի լեռներ

ԱնվանումԶանգեզուրի լեռներ
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ05․05․19

Զանգեզուրի լեռներ, Զանգեզուրի լեռնաշղթա, Կոնգուր-Ալագյոզյան լեռնաշղթա, Կոնգուր-Ալագյազի լեռնաշղթա, Կոնգուրո-Ալագյազի լեռնաշղթա, Սյունյաց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի հարավ-արևելքում։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ։ Առավելագույն բարձրությունը Կապուտջուղ լեռն է, որի բարձրությունը 3904 մ։ Արձակում է լեռնաբազուկներ դեպի արևմուտք՝ Վայքի, իսկ դեպի արևելք՝ Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներ։ Ունի պղնձի և մոլիբդենի հանքավայրեր: