fbpx

Եղվարդի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Եղվարդի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

ԱնվանումԵղ. Սբ․ Աստվածածին Եկեղեցի
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ05․03․2022

Եղվարդի Սուրբ Աստվածածին Եկեղեց

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301թ. քրիստոնեությունը Հայաստանում,որպես պետական կրոն հռչակաման 1000 ամյակի առթիվ:

Այն կառուցել է Ազիզբեկ Իշխանը` իր կնոջ Վախախի երազի հիման վրա:

Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին:

Այն ունի երկու հարկ:  Եկեղեցու ճակատների սյուժետային պատկերաքանդակներն են` Արևելյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներն են:

Հյուսիսային ճակատին քանդակված է արծիվ` ճանկած ավանակին: Արևմտյան ճակատին քանդակված է հովազ, որը ոտնատակ է արել այծին: Հարավային ճակատին քանդակված է քարայծի պատկերը: Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին: Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն, Սբ. Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին:

Ի տարբերություն Նորավանքի, Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով,որտեղ մասնակցել են Սուրբ պատարագին:

2008-թին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի:

Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերեվեց 7-րդ դարի եկեղեցի իր խլանիստ հիմքերով:

Ինչպես նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանաքարեր, տապանաքարեր, ջարդված խաչքարեր, քիվեր 13-րդ և 14-րդ դարերի: Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր, որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի (սառնարան):