fbpx

Խաշթառակ

Խաշթառակ

ԱնվանումԽաշթառակ
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ28․07․19

Խաշթառակը, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից դեպի հյուսիս, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։ Գյուղական համայնքի ղեկավարը 2015 թ.-ից Անդրանիկ Վիրաբյանն է։

Խաշթառակի դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, սկզբից եղել է յոթամյա, հետո ութամյա, իսկ 1974 թվականին դարձել է 10֊ամյա դպրոց, իսկ այժմ դպրոցը միջնակարգ է, և ունի 200 աշակերտ։

1921 թվականից ի վեր, ունեցել է 23 տնօրեն, որոնցից մի քանիսը եղել են Երևան, Էջմիածին, Իջևան քաղաքներից և հարևան գյուղերից։

2017 թվականից դպրոցի տնօրեն է Սամվել Սիմոնյանը (Իջևան քաղաքից։

Գյուղում 2012 թվականին Արտակ Քամալյանը եղբոր՝ Դավիթ Քամալյանի հիշատակին կառուցել է եկեղեցի գյուղի բարձունքում։ Ինչպես նաև 2018 թվականին Արտակ Քամալյանի ջանքերով վերանորոգվել է Խաշթառակի Հարություն Ճուղորյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի սեյնակը։

Գյուղի անվանումը ի սկզբանե եղել է Խաչթառակ Խաչթառակ («Խաչ+թառ+ակ»), քանի որ ժամանակին գյուղի տարբեր կողմերում կառուցված են եղել խաչեր։ Այսօր ևս կարելի տեսնել այդ խաչերը։ Սակայն այդ անվանումն արտասանելը որոշ դժվարություններ էր առաջացնում, և ժամանակի ընթացքում այն ձևափոխվեց և դարձավ Խաշթառակ։

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Խաշթառակն ունի V-VII դարերի “Եղեգնի” գյուղատեղի և համանուն եկեղեցի։