fbpx

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ

ԱնվանումՀարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ08․03․20

Հարթագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում Սուրբ Նարեկ եկեղեցին (1902), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը/Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ավելի հին աղբյուր դեռևս չկա։ Ուխտավայրը Ղալթախչի սուրբ է կոչվում գյուղի հին անունով։

Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիք-իմաստասեր Գեորգի Գյուրջիևը իր Հայտնի մարդկանց հետ գրքում:

Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։