fbpx

Վերին Ծաղկավան Գյուղ

Վերին Ծաղկավան Գյուղ

ԱնվանումՎերին Ծաղկավան Գյուղ
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ30․07․19

Վերին Ծաղկավան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանում, մարզկենտրոնից 41 կմ հյուսիս-արևելք, Վարագաջուր գետի ափին։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։

Գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, ձորալանջին, անտառի մեջ է գտնվում Շխմուրադի Սուրբ Աստվածածին վանական համալիրը (12-13 դար)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։

Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին «Պախրախաչ», մ.թ.ա. 6-րդ-5-րդ դարերում «Բերդաքար» և մ.թ.ա. 1-ին հազարամյակում «Կալքար» ամրոցները; 13-17 դարերում «Քարագլուխ», «Հախսու» և «Ճաքած գյուղ» գյուղատեղիները։