fbpx

Վարդենյաց լեռնանցք

Վարդենյաց լեռնանցք

ԱնվանումՎարդենյաց լեռնանցք
ՎայրՀՀ Վայոց Ձորի մարզ
Ամսաթիվ21․09․18

Սուլեմայի լեռնանցքՀայոց ձորի լեռնանցք, Սելիմ, Սելիմի լեռնանցք, Վայ ձորի կիրճ, Վայոց ձորի կիրճ, լեռնանցք Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան մասում՝ 2410 մ բարձրության վրա՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1][2]։ Սուլեմայի լեռնանցքը Սևանի ավազանն Արգիճիի հովտով կապում է Վայքին։ Սուլեմայի լեռնանցքով անցնում է Մարտունի-Եղեգնաձոր ավտոխճուղին։ Այստեղ է գտնվում Սուլեմայի (Սելիմի) քարավանատունը (XIV դար)։

Հայաստանում հյուրընկալության սովորույթը հազարամյակների պատմություն ունի: 354 թ. Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ որոշվեց կառուցել նաև օտարանոցներ ճանապարհորդների համար:

Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվում և բարեկարգվում էին ճանապարհները, իսկ նախատեսված կայանատեղիներում կառուցում իջևանատներ, քարավանատներ, օտարանոցներ, պանդոկներ:

Նմանօրինակ կառույցների համապատկերում իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ուներ Սելիմի քարավանատունը (Սուլեմայի քարավանատուն), որը միջնադարյան Հայաստանի այլ հուշարձանների համեմատությամբ թերևս ամենալավ պահպանված կառույցն է: Այն գտնվում է պատմական Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սելիմի (Սուլեմայի,) լեռնանցքի հարավահայաց լանջին, Աղնջաձոր գյուղի տարածքում:

Քաջբերունու բնութագրմամբ` այն հանդիսանում է հզոր և խրոխտ շինություն:

Քարավանատունը բաղկացած է երեք դահլիճներից: Հիմնական մուտքից ներս մտնող դահլիճն ունի 9 մ երկարություն և 5.3 մ լայնություն, 2-րդը` ձախ կողմի բացվածքով մինչև 26 մ երկարությամբ և 13 մ լայնություն, ըստ էության հիմնական դահլիճն, իսկ 3-րդը` առանձին մուտքով կից է առաջին դահլիճի հյուսիսային պատին և ունի 2,4 մ լայնություն ու 3,1 մ երկարություն (հարկ ենք համարում ընդգծել, որ 2012 թ. մասնակի պեղումների ժամանակ հնագետ Արտավազդ Զաքյանի կողմից հայտնաբերվել է այդ դահլիճներին կից պատերի միջև եղած դուռը): Հիմնական մուտքի ճակատաքարի վրա գրված է մի ընդարձակ արձանագրություն, որից պարզ է դառնում, որ հայոց ՉՁԱ (781) թվականին իշխանաց իշխան Չեսար Օրբելյանը և իր կին Խորիշահը իրենց ծնողների և որդիների հոգիների փրկության համար կառուցել են այս ինքնատիպ շինությունը:

Քարավանատան ճակատային մասի ձախ կողմում քանդակված է առյուծ, որի պոչը կապ տված է, մեջքի կողմով թեքված դեպի գլուխը, իսկ աջ կողմում` մի հզոր ցուլ:

Քարավանատունը կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով: Պատերի հաստությունը 1,1-1,2 մետր է և չունեն որևէ բացվածք: Ներսի լուսավորությունն ապահովում են միջնակամարի առաստաղի մեջ բացված երեք լայն երդիկ: Մեկ երդիկ էլ կա նախասրահում կամ առաջին դահլիճում:

Քարավանատան առաստաղը բաղկացած է երեք լայնական կամարներից, որոնցից մեջտեղինը բարձր է, մյուս երկուսը` ցածր: Դահլիճի երկու կողմից ձգվում են 8-ական միաչափ հեռավորությամբ կրապատ, քառանկյունի սյուներ: Սյուների արանքում ագուցված են 16 քարե նավակներ` իբրև մսուրք ձիերի համար:

Տանիքը վերևից ծածկված է լայն, սրբատաշ, միմյանց ագուցված սալերով, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է 2 մետրի:

«Սելիմի քարավանատունը,- գրում է ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը,- մեզ լրիվ գաղափար է տալիս հատակագծման, արտաքին ու ներքին ճարտարապետության վերաբերյալ»: Նա նաև կարևորում է ավանդական ճարտարապետական մտքի ազդեցությունը շինության վրա:

Այն հիմնովին վերանորոգվել է 1956-59 թթ.: Սակայն այսօր, հատկապես 2012թ մասնակի պեղումներից հետո, խիստ կարիք ունի ամրակայման: