fbpx

Վանաձորի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Վանաձորի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

ԱնվանումՍուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ03․04․2022

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Վանաձոր քաղաքում։

 

Եկեղեցին հիմնադրվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի արձանագրության մեջ Փիրուման Յուզբաշը գրել է.

Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել…

Նախքան եկեղեցու կառուցումը՝ 1828 թվականին, մոտ 3000 հոգի Արևմտյան Հայաստանից՝ հատկապես Էրզրումից և Մուշից, ներգաղթել են Արևելյան Հայաստան։ Մինչև 1826 թվականի երկրաշարժը Ղարաքիլիսայում բնակվում էր 500-600 մարդ։ Եկեղեցու բակում թաղված են շատ երևելիներ, մեծահարուստներ, օրինակ՝ Աբովյանները, Ղարագյոզյանները, Ղամբարյանները, Ջաղացպանյանները և մի շարք այլ ընտանիքներ, որոնք ներգաղթել էին։ Եկեղեցում թաղված են նաև հոգևորականներ, դրանցից են տեր Խորեն ավագ քահանա Խանզադյանը, Վազգեն ավագ քահանա Ղարագյոզյանը և այլք։ Եկեղեցու կառուցման տարիները համընկնում են կաթողիկոս Հովհաննես Կարպեցու կառավարման տարեթվերի հետ և հավանաբար հենց նա էլ օծել է եկեղեցին։ Իսկ այդ տարիներին եկեղեցու վարդապետն է եղել թեմի առաջնորդ Հարություն վարդապետը։Հստակ տարեթիվ հայտնի չէ, թե երբ է կառուցվել հին եկեղեցին (մինչ այս եկեղեցու կառուցվելը եղել է այլ եկեղեցի), սակայն կան տեղեկություններ, որ այն եղել է եկեղեցու բակում զետեղված խաչքարերի տեղանքում։ 1826 թվականին Ղարաքիլիսայում մեծ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Սակայն Փիրուման Թայիրովը հին եկեղեցու քարերը գործածել է նորի կառուցման համար։ Փիրուման Թայիրովը ծնունդով էրզրումցի էր, եղել է Ռուսական կայսրության զինվորական, որը մեծ հարգանք է վայելել Ղարաքիլիսայում։

Եկեղեցին ունեցել և ունի բարերարներ։ Արձանագրություններ կան, որտեղ գրված են բարերարների անունները։ Ժամանակին եկեղեցու երեսապատման աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել վանաձորցի Բորիկ Մխիթարյանը։ Իսկ վերջերս ամենամեծ ներդրումն է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր, գործարար Արմեն Մխոյանը։

Արմեն Մխոյանի ներդրմամբ եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է. կառուցվել են գավիթի աջ և ձախ կողմերի մատուռները, տեղադրվել են սրբապատկերներ, որոնք նախկինում չկային։ Իսկ եկեղեցու բակում գտնվող «Սրբոց Նահատակաց» պուրակում նրա շնորհիվ տեղադրվեց նաև 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի հուշակոթողը։ Եկեղեցուն կից կան նաև շատ արձաններ, որոնք նվիրել են եկեղեցուն բարերարները։ Մարմարից պատրաստված հրեշտակը և երկու արձանները Աբովյաններն էին նվիրել եկեղեցուն, հայտնի չէ թե, որ թվականին, բարց գիտենք, որ այդ մարմարը բերվել է Իտալիայից և հավաքվել է Վանաձորում։ Աստվածածին եկեղեցու ամենահիշարժան բաց խորանը իր շրջանակով եղել է Աստվածածնի պատկերով, որը չգիտենք, թե որ թվականից է, սակայն վերջին ժամանակներում, բաց խորանի շրջանակի բացման ժամանակ հայտնաբերվել է մի գրություն, որտեղ ասվում է.