fbpx

Տիկնունի ամրոց

Տիկնունի ամրոց

ԱնվանումՏիկնունի ամրոց
ՎայրՀՀ Արարատի մարզ
Ամսաթիվ13․04․24

Տիկնունի (նաև՝ «Թագավորի պալատ»[2]), ավերակ ամրոց, դղյակ, ապարանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում, Դվին մայրաքաղաքի մոտ, Տիկնունյաց անտառում, գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գետազատ գյուղից 1 կմ հյուսիս[2][3]։

Պատմություն
Տիկնունի ամրոց-ապարանքը պատկանում էր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորներին[3]։ Կառուցվել է 4-րդ դարում, օգտագործվել է մինչև 17-րդ դար[2]։ Այն ծառայում էր որպես ամառանոց` պալատական տիկնանց համար[4]։

Տիկնունի ամրոց-ապարանքի մասին հիշատակում է հայ պատմիչ Փավստոս Բուզանդը՝ իր «Պատմություն Հայոց» երկում, որտեղ նկարագրում է Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակի կողմից Խոսրովակերտ անտառը հիմնելու և հարակից պալատական ապարանքները կառուցելու մասին։ Տիկնունի ապարանքի շրջակայքում ստեղծվում է Տիկնունյաց անտառը, նրանից հյուսիս Տաճար մայրի անտառը, իսկ դեպի հարավ տնկված կաղնիների անտառը կոչվում է Խոսրովակերտ[5][6]։ Այժմ, այս անտառների մի մասը մտնում է Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանվող տարածքի մեջ։