fbpx

Թեժառույքի Վանք

Թեժառույքի վանք

ԱնվանումԹեժառույքի վանք
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ31․05․2020

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող
անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ
Տրդատավանքը:
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի
անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե
և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում
ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և
քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:
Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված
միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14դդ./
գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Գերեզմանոցը նույնպես ավերված է:
Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է
Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է
անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում
բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են
Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝
երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր:
Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական
եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ: