Սրբոց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում՝ Թեղենիք Արզական ճանապարահատվածի ձախ կողմում։
Եկեղեցին կառուցվել է 2000-2003 թվականներին՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից իր հոգևոր գործունեության 40-ամյակի առիթով իր ծնողների՝ Գրիգոր և Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին։
Եկեղեցու շինարարության համար Ներսես Պոզապալյանը Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։