fbpx

Տաթեվի Մեծ Անապատ

Տաթեվի Մեծ Անապատ

ԱնվանումՏաթևի Մեծ Անապատ
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ26.08.20

Տաթևի Մեծ Անապատ, միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։

Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։

 

Վերև