fbpx

Թալինի Կաթողիկե Եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցի

ԱնվանումԹալինի Կաթողիկե եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մաևզ
Ամսաթիվ18․04․20

Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։