fbpx

Կոշի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի

Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

ԱնվանումԿոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ16․05․2020

Կոշի Ս. Ստեփանոս եկեղեցին (VIIդ.) գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին: Կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ներսը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։ Ս.Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք` XIIIդ. խաչքարերով հարուստ գերեզմանոց` դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում` միջնադարյան ինժեներական կառույց` կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Գործել է մինչև XVIII դ.: 1970-1973-ին նորոգվել են եկեղեցու պատերը և ծածկերը, 2007-2008-ին վերականգնվել է վանքի գմբեթը: