fbpx

Սուրբ Նշան Եկեղեցի (Եղեգիս)

Սուրբ Նշան Եկեղեցի (Եղեգիս)

ԱնվանումՍուրբ Նշան Եկեղեցի (Եղեգիս)
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ02․10․21
Թարմացվել է20․04․24

Սուրբ Նշան գմբեթավոր եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում` Զարաց եկեղեցուց հարավ – արևմուտք։ Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Ունի քառանկյուն հատակագիծ, պատերը արևմտյան ծայրից ունեն ելուստներ, որոնց կից ձգվում են գլանաձև բներ ունեցող կիսասյուներ,իրենց խարիսխներով ու խոյակներով:Նման կիսասյուներ կան արևելյան կիսակլոր ապսիդի եզրին։ Նշված կիսասյուները միանալով կամարներով,իրենց վրա են պահում գմբեթը։ Մուտքը արևմտյան կողմից է։ Հուշարձանի վրա չկա որևէ արձանագրություն,բացի դրսի կողմից, հարավային պատի վրա եղած արևի ժամացույցի ժամերը ցույց տվող տառերից։ Այս եկեղեցին կոչվում է նաև սուրբ Կարապետ, վերականգնվել է 1964 թվականին։ Եկեղեցուց 30 մետր հեռավորության վրա է գտնվել Տարսայիճ իշխանի ապարանքի ճակատաքարը, որի կենտրոնում քանդակվել են Տարսայիճի և կնոջ` Մինա խաթունի պատկերները։