fbpx

Սուրբ Գեվորգ եկեղեցի

Սուրբ Գեվորգ եկեղեցի

ԱնվանումՍուրբ Գեվորգ եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ07․07․19

Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Արջահովիտ (Ղուրսալի) գյուղում:

Եկեղեցին կառուցվել է VI դարում : Վերականգնման աշխատանքները սկսվել են 1991 թ. և ավարտվել 2001 թ.:

Վերականգնման նախագծի հեղինակն է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

Ճարտարապետական և կոնստրուկտիվ ինքնատիպ լուծումներով և միաժամանակ ավանդական տարրերով մշակված՝ Արջովիտի (Ղուրսալի) միախորան եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում վաղմիջնադարյան նույնատիպ հուշարձանների շարքում: