fbpx

Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի

Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի

ԱնվանումՍուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ28․07․19

«Սուրբ Դավիթ մարգարեն»՝ Խաշթառակի բարձունքում

Մայիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում օծվեց «Սուրբ Դավիթ մարգարե» եկեղեցին: Տուֆակերտ եկեղեցին կառուցվել է Վորոնեժի համալսարանի  դասախոս, տնտեսագիտության  դոկտոր- պրոֆեսոր, ծագումով խաշթառակցի  Արտակ Քամալյանի միջոցներով: Հոգեւոր օջախը կառուցվել է ի հիշատակ  Արտակ Քամալյանի մեկ տարի առաջ  մահացած եղբոր՝ Դավիթ Քամալյանի: Եկեղեցու օծմանը  ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարերար Արտակ Քամալյանը, Խաշթառակի հարյուրավոր բնակիչներ եւ հյուրեր: Տուֆակերտ գեղեցիկ  եկեղեցին օծվեց ձեռամբ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի: Խաշթառակը եկեղեցի չուներ եւ  հին սրբավայր «Խաչի Յալում» աստճո տաճարի կառուցումը կարեւոր նշանակություն ունի գյուղի համար:

Վերև