fbpx

Սիսավանք

Սիսավանք

ԱնվանումՍիսավանք
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ06․05․19

Սիսավանք` Ս.Գրիգոր տաճար, գտնվում է Սիսիանում։ Կառուցել է Սյունիքի Կոհազատ իշխանը նահանգի հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի (663-682թթ.) և վանական Թեոդորոսի օժանդակությամբ։ Տաճարի հիմնադիրների մեծադիր պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով, գտնվում են գմբեթի տակ `փոքր տրոմպների շարքում։ Սիսավանքը, ըստ իր հատակագծային լուծման, կրկնում է կառույցների` Ավանի, Հռիփսիմեի եկեղեցիների տիպի հիմնական հատկանշական գծերը։ Ի տարբերություն նույնատիպ տաճարների՝ գմբեթատակ տարածությունը այստեղ ճիշտ քառակուսի է, բոլոր աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական մեծադիր լուսամուտ, իսկ արևելյան անկյունային սենյակներում կան լայնանիստ, կանոնավոր խորաններ։