fbpx

Շխմուրադի Վանք

Շխմուրադի Վանք

ԱնվանումՇխմուրադի Վանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ30․06․19
Թարմացվել է02.09.23

Շխմուրադի վանք, վանքային համալիր Հայաստանի Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին, գեղեցիկ հովտում, Ծաղկավան գյուղից դեպի հարավ-արևմուտք։

Ուշագրավ է այն, որ երևելի խաչարձանը կանգուն է տաճարի հարավարևմտյան կամարակապ ճակատին։ Վանքի խորանը շինել է վարպետ Գրիգորը։ Շխմուրադը եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակչության համար մշակութային և լուսավորութան կենտրոն, նշանավոր ուխտատեղի։ Շխմուրադի համալիրը քիչ ուսումնասիրված վանքերից է։ Սադորն իշխանը Կայենի և Մահկանաբերդի տերն էր՝ Արծրունու որդին։ Վանքային համալիրն ունեցել է շրջապարիսպ և միաբանների խցեր, որոնք այժմ քանդված են։ Վանքի արևելյան կողմում, ոչ այնքան հեռու, կա գյուղատեղի և Շխմուրադ անունով գերեզմանատուն։

Փոքրիկ հարթությունը, որի վրա կառուցված է վանքը, նեղ շերտով ձգվում է արևմուտքից արևելք: Դրա բնական սահմաններն են կազմում արևմուտքից՝ հսկա, աշտարակաձև քարափը, հյուսիսից՝ խիստ թեքությամբ իջնող սարի ստորոտով անցնող ճանապարհը, հարավից՝ քարափի դիմացի ձորակը, իսկ արևելքից՝ գետակի ձորը, երկուսն էլխորն ընկած և դժվարամատչելի, ծառերով ու մացառներով ծածկված ափերով:

Վանական համալիրը հայտնի է «Շխմուրատի վանք» անունով, սակայն սա վանքի պատմական անունը չէ:

Գյուղատեղիի հետքերս մինչև այսօր պահպանվել են, բայց աննկատելի դրությամբ: Հին քարտերում պահպանված տեղեկություններից երևում է, որ 1930-ական թվականներին եղել են տների, ջրաղացների և գերեզմանների հետքեր 12-17-րդ դարերից: Գյուղատեղիում հայտնաբերվել են թոնիրներ, պղնձե ամաններ: Վանքի արևելյան կողմում գտնվող սարալանջին ավերակ ամրոցը կոչվել է «Շխմուրատ», որը հայտնի է նաև «Խազնաքար» անունով:

«Շխմուրատ» ոչ թե վանքի անունն է, այլ նրա շրջակա բնակավայրի, որի անունով էլ վանքը կոչվել է «Շխմուրատ»:

Վանքի անվան մասին հիշատակություն կա նրա վիմագրության մեջ երեք արձանագրություններում, որտեղ վանքը կոչվում է «Աստվածածին»: