fbpx

Շատիվանք

Շատիվանք

ԱնվանումՇատիվանք
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ28․05․2022

ՇատիվանքՇատիկ անապատ, Վերին Նորավանք, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր։ Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը՝

…Սմբատ իշխանի, նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակի աջակցությամբ։ Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի՝ տաշած վեմերով, զարդարում զանազան երանգներով գեղեցիկ նկարներով։

Ըստ պատմիչի՝ վանքը եղել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»։ Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերում բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ։ 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև 17-րդ դարի կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել։