fbpx

Սբ․ Վարդան եկեղեցի՝ Սասնաշեն

Սբ․ Վարդան եկեղեցի՝ Սասնաշեն

ԱնվանումՍբ․ Վարդան եկեղեցի՝ Սասնաշեն
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ18․04․20

Սբ․ Վարդան եկեղեցին կառուցել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Սարկիսյան եղբայրները 2018-2019թ: Նրանց նախնիները մշեցիներ են, գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ եկել և բնակություն են հաստատել Վերին Սասնաշենում: Սարկիսյան եղբայրների ջանքերով Առաքելոց Վանքի ավերակներից քարեր են բերվել և տեղադրվել եկեղեցու հիմքերում և ճակատային մասերում։ Եկեղեցու դուռն էլ Առաքելոց Վանքի դռան նման է պատրաստվել։ 2019թ-ի նոյեմբերին նորակառույց եկեղեցին օծվեց։