fbpx

Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Թալին

Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Թալին

ԱնվանումՍուրբ Աստվածածին եկեղեցի՝ Թալին
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ18․04․20

Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի ճարտարապետական հուշարձան Հայաստանի Թալին քաշաքի հյուսիսային եզրին, Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու։ Ըստ արևմտյան պատի արձանագրության կոչվում է Սուրբ Աստվածածին, և 7-րդ դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը,այդ ատճառով է, որ շատ հաճախ եկեղեցին անվանում են Կամսարական եկեղեցի Պատկանում է խաչաձև-գմբեթավոր փոքր կառույցների այն ենթատիպին, որի արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառությամբ արևմտյան թևի)։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Հյուսիսային խաչաթևի արևմտյան պատին դրսից կա փոքր աբսիդ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։ Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, տամնաշար քիվը։

Եկեղեցու արևմտյան ճակատին փորագրված է. «Ես Ներսեհ Ապոհիւպատ Պատրիկ Շիրակայ և Արշարունեաց շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ Ածածնին ի բարեխաւսութիւն ինձ և Շուշանայ ամուսնոյ իմոյ և Հրահատայ որդւոյ մերոյ»։

Վերջին դարերին շրջակա միջավայրի ազդեցությունների և աղետների հետևանքով Կամսարական եկեղեցին ծանր վնասներ է կրել և 1998 թ.-ին վերանորոգվել է դուբայցի մի բարերարի օգնությամբ։ Դիպվածով գտել են կտուրի կղմինդրի բնօրինակը և այդպիսով հնարավոր է եղել վերակառուցել տանիքը։